Սուրեն Պապիկյանը հանդիպել է պահեստազորայինների հետ
27 ՕԳՍ 2025 14:09

Սուրեն Պապիկյանը հանդիպել է պահեստազորայինների հետ
27 ՕԳՍ 2025 14:09
ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը օգոստոսի 27-ին հանդիպել է Լոռու և Արարատի մարզերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ։ Այդ մասին գրառում է արել և կից լուսանկարներ հրապարակել պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը հետևել է վարժանքների ընթացքին, զրուցել հավաքների մասնակիցների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Այցի ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև պահեստազորայիններին՝ ցուցաբերած պատրաստակամության ու ծառայության համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել