Պապիկյանը ԱՄՆ-ում քննարկել է պաշտպանական համագործակցությունը
Գրանցվել
Գրանցվել
Պապիկյանը ԱՄՆ-ում քննարկել է պաշտպանական համագործակցությունը
15 ՀՈԿ 2025 05:42
Պապիկյանը ԱՄՆ-ում քննարկել է պաշտպանական համագործակցությունը

Պապիկյանը ԱՄՆ-ում քննարկել է պաշտպանական համագործակցությունը

15 ՀՈԿ 2025 05:42
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:
Նույն օրը Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել