Պայթյուն Պակիստանում. 8 զոհ
Գրանցվել
Գրանցվել
Պայթյուն և փոխհրաձգություն Պակիստանում. կա ութ զոհ
30 ՍԵՊ 2025 09:15
Պայթյուն և փոխհրաձգություն Պակիստանում. կա ութ զոհ

Պայթյուն և փոխհրաձգություն Պակիստանում. կա ութ զոհ

30 ՍԵՊ 2025 09:15
Պակիստանի Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Քվետտա քաղաքում որոտացել է հզոր պայթյուն, որին անմիջապես հաջորդել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի երեք աշխատակից։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ Զարգուն-ռոուդում, որտեղ տեղակայված են մի շարք կարևոր օբյեկտներ։ Ըստ ոստիկանության նախնական տվյալների, պայթյունն այնքան հզոր է եղել, որ հարվածային ալիքից դուրս են թռել հարակից շենքերի պատուհաններն ու դռները՝ պատճառելով զգալի նյութական վնաս։
Ականատեսների վկայությամբ, պայթյունից անմիջապես հետո տարածքում սկսվել է կատաղի փոխհրաձգություն, ինչը վկայում է հարձակման համակարգված բնույթի մասին։ Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերի մեծաթիվ ստորաբաժանումներ, ոստիկանության և փրկարարական ծառայության աշխատակիցներ։ Իրավապահները շրջափակել են ամբողջ տարածքը՝ քննչական գործողություններ իրականացնելու և հնարավոր նոր հարձակումները կանխելու նպատակով։
Հարձակման հետևանքով զոհերի թվում են Սահմանային կորպուսի ուժերի երեք աշխատակիցներ։ Հատկանշական է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական անվտանգության ուժերի կողմից հսկվող օբյեկտի անմիջական հարևանությամբ, ինչը ամրապնդում է այն վարկածը, որ հարձակման թիրախը եղել են հենց ուժային կառույցները։
Իրավիճակի լրջությամբ պայմանավորված՝ նահանգի առողջապահության նախարարի հանձնարարությամբ Քվետտա քաղաքի բոլոր հիվանդանոցներում հայտարարվել է արտակարգ դրություն՝ վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Այս պահին իրավապահ մարմինները պարզում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները։ Ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել