Պակիստանը ջրհեղեղների համար մեղադրում է Հնդկաստանին
30 ՕԳՍ 2025 07:44

Պակիստանը ջրհեղեղների համար մեղադրում է Հնդկաստանին
30 ՕԳՍ 2025 07:44
Պակիստանում հորդառատ անձրևները շարունակվում են, դրանց հետևանքով ջրհեղեղներն ու սելավները՝ ևս։ Երկրի արևելքում տարհանվել է ավելի քան 1 միլիոն մարդ ՝ Հնդկաստանից հոսող երեք գետերի վարարման պատճառով։ Պաշտոնյաները հայտնել են, որ ջրհեղեղը աղետալի չափերի է հասել Նյու Դելիի կողմից գետերի ջրերի բաժանման պայմանագրի կասեցման և Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ամբարտակների փլուզման հետևանքով։
Պակիստանի արևելքում ափերից դուրս եկած գետերի ջրերը հասել են երկրի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Լահորի ծայրամասերին։ Սպառնալիքի տակ է հայտնվել մեկ այլ խոշոր քաղաք՝ Ջհանգը։ Հնդկաստանի կառավարությունը հերքել է, որ Պակիստանի ջրհեղեղը միտումնավոր է եղել։ Պակիստանում ջրհեղեղին զոհ է գնացել 820 մարդ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել