Պակիստանի վարչապետը վերջին ջրհեղեղները «դատաստանի օր» է անվանել
21 ՕԳՍ 2025 12:55

Պակիստանի վարչապետը վերջին ջրհեղեղները «դատաստանի օր» է անվանել
21 ՕԳՍ 2025 12:55
The Dawn թերթի հաղորդմամբ՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երկրում տեղի ունեցած հզոր հորդառատ անձրևները բնորոշել է որպես «Դատաստանի օր»։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 21-ին, Խայբեր-Պախտունխվա նահանգում ջրհեղեղներից և սողանքներից տուժածների հետ հանդիպման ժամանակ։
«Միայն Խայբեր-Պախտունխվայում մեր ավելի քան 350 եղբայրներ և քույրեր են մահացել, իսկ ամբողջ երկրում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։ Սա մի տեսակ Դատաստանի օր է», - շեշտել է վարչապետը։
Նա հիշեցրել է 2022 թվականի ավերիչ ջրհեղեղների մասին և ընդգծել, որ այդ ողբերգությունից դասեր այդպես էլ չեն քաղվել։ Այն ժամանակ ջրհեղեղները վնասել էին Պակիստանի տարածքի մեկ երրորդը, զոհվել էր շուրջ 2 հազար մարդ, նյութական վնասը կազմել էր 30 միլիարդ դոլար։
Շարիֆը դատապարտել է գետերի ափերին և հեղեղատար վայրերում տների կառուցումը՝ անվանելով դա մարդկային սխալ, որը սրել է աղետը։ Որպես հաջորդ խնդիր՝ անտառահատումներն է մատնացույց արել։
Պակիստանում մուսսոնային անձրևների սեզոնը սովորաբար տևում է հունիսից մինչև սեպտեմբեր։ Այդ ընթացքում ուժեղ անձրևները հաճախ հանգեցնում են ջրհեղեղների և այլ բնական աղետների: Ըստ կանխատեսումների՝ հորդ անձրևները Պակիստանում կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսերը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել