Բորիս Ավագյանին հյուպատոսարանում մահացած են գտել
24 ՍԵՊ 2025 06:42

Բորիս Ավագյանին հյուպատոսարանում մահացած են գտել
24 ՍԵՊ 2025 06:42
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմած նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին, հաղորդում են մի շարք թելեգրամյան ալիքներ։ Ըստ տարածված տեղեկությունների, Ավագյանին անգիտակից վիճակում գտել են զուգարանում, նա այնտեղ է եղել մոտ 50 րոպե։
Ավելի վաղ տելեգրամյան ալիքները հայտնում էին, որ նա փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ավագյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում և խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել