Բորիս Ավագյանի ինքնասպանությունը՝ դեռ միակ վարկած
24 ՍԵՊ 2025 09:16

Բորիս Ավագյանի ինքնասպանությունը՝ դեռ միակ վարկած
24 ՍԵՊ 2025 09:16
Սանկտ Պետերբուրգի «Ռոսռեեստր» գրասենյակի նախկին ղեկավարի տեղակալ և Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, դատական նիստից դիմելով փախուստի, ըստ ռուսական իրավապահ մարմինների, ինքնասպանություն է գործել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի տարածքում։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին՝ այն բանից հետո, երբ Ավագյանը, որը Ռուսաստանի Դաշնությունում մեղադրվում ր խոշոր չափով՝ շուրջ 4,2 միլիարդ ռուբլի մաքսային վճարներից խուսափելու մեջ, լքել է դատարանի դահլիճը։ Այդ օրը դատարանը պետք է քննարկեր նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը, և դատախազությունը միջնորդել էր կալանավորել նրան։ Մինչ դատավորը գտնվել է խորհրդակցական սենյակում, Ավագյանին հաջողվել է փախչել և թաքնվել։
Ուշագրավ է, որ Բորիս Ավագյանը դատարանի դահլիճ էր ներկայացել Ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Պարզվում է՝ նրա դեմ հարուցված քրեական գործը նախկինում կասեցվել էր, քանի որ նա պայմանագիր էր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Սակայն, քանի որ Ավագյանը հետագայում հրաժարվել էր պայմանագրային պարտավորություններից, նրա նկատմամբ քրեական գործը վերսկսվել էր։
Դատարանից փախուստի դիմելուց հետո՝ նույն օրը, Բորիս Ավագյանը տեսանյութ էր հրապարակել։ Հայտնել էր, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի տարածքում։ Տեսանյութում նա պահանջում էր, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստան։
Հարկ է նշել, որ Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված նաև Հայաստանում։ Նա մեղադրվում է փողերի լվացման և սահմանն ապօրինի հատելու մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել