Օվերչուկը՝ Կովկասի մասին․ մտավախություն կա, որ կխախտվի հավասարակշռությունը
6 ՍԵՊ 2025 06:59

Օվերչուկը՝ Կովկասի մասին․ մտավախություն կա, որ կխախտվի հավասարակշռությունը
6 ՍԵՊ 2025 06:59
Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, մտավախություն կա։ ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Մոսկվայի ներկայացուցիչը մտավախություն ունի, որ նոր խաղացողների ներկայությունը կխախտի հավասարակշռությունը տարածաշրջանում։
«Չի կարելի չասել, որ մտահոգություն կա Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ներկայացուցիչների հնարավոր ներկայության վերաբերյալ։ Մտավախություն կա, որ նման ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այս շատ փխրուն տարածաշրջանում», Օվերչուկն այս մասին ասել է Արևելյան տնտեսական ֆորումում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան ռիսկեր Ռուսաստանի համար՝ կապված, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը 99 տարի ժամկետով ԱՄՆ-ին փոխանցելու հեռանկարի հետ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել