Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը զարգանա. Ալեքսեյ Օվերչուկ
6 ՍԵՊ 2025 07:49

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը զարգանա. Ալեքսեյ Օվերչուկ
6 ՍԵՊ 2025 07:49
Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը զարգանա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով Հայաստանի տարածքով անցնելիք տրանսպորտային ենթակառուցվածքի մասին:
Բաքուն ձգտում է ունենալ երթուղի, որը կապահովի հարմար կապ Նախիջևանի հետ, նշել է Օվերչուկը՝ հավելելով, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակումը ձեռնտու է նաև Երևանին։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանի սահմանը փակ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կապ կա Իրանի հետ, սակայն այդ ճանապարհը վերանորոգման կարիք ունի:
«Հայաստանի համար արտաքին աշխարհ տանող միակ հարմար ելքը Վրաստանի տարածքով է, որտեղ Ռուսաստանի հետ կապն իրականացվում է միակ ավտոմոբիլային անցակետով։ Այն կախված է եղանակային պայմաններից: Շատ կարևոր է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, հնարավորություն ունենա նորմալ զարգանալու և ունենալու նորմալ տրանսպորտային-լոգիստիկ կապեր իր հարևանների հետ, ներառյալ մեր երկիրը», - ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է Մոսկվայի ներկայացուցիչը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել