Ոստիկանության գվարդիան գործարկվել է․ Արփինե Սարգսյան
Գրանցվել
Գրանցվել
Նոյեմբերի 1-ից գործարկվել է Ոստիկանության գվարդիան․ Արփինե Սարգսյան
3 ՆՈՅ 2025 07:51
 Նոյեմբերի 1-ից գործարկվել է Ոստիկանության գվարդիան․ Արփինե Սարգսյան

Նոյեմբերի 1-ից գործարկվել է Ոստիկանության գվարդիան․ Արփինե Սարգսյան

3 ՆՈՅ 2025 07:51
Նոյեմբերի 1-ին գործարկվել է ոստիկանության չորրորդ՝ վերջին հենասյունային ուղղությունը՝ ոստիկանության գվարդիան, որը պիտի պատասխանատու լինի երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար։
Ընթացիկ տարում նաև մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել ոստիկանությունում ուժային միջոցների գործադրման ստանդարտի ներդրման ուղղությամբ։ ԱԺ-ում այդ մասին հայտարարել է ՆԳՆ Արփինե Սարգսյանը։
«Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել նոր ստանդարտը, և ես պիտի նշեմ, որ ոստիկանության համակարգի համար նախադեպը չունեցող ծավալով 10 հազարից ավելի ոստիկանության ծառայողներ անցել են ուժային միջոցների գործադրման ստանդարտով վերապատրաստումներ։ Բայց, բնականաբար, սին կլինեն այն պատկերացումները, որ ուժային միջոցների գործադրմամբ մենք ի սպառ վերացնելու ենք բոլոր այն թերությունները և հարցերը, որոնք պրակտիկայում կարող են ի հայտ գալ»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Հավելել է, որ շարունակվելու են վերապատրաստման աշխատանքները ոստիկանության ծառայողների շրջանում։ «Այս ստանդարտը պիտի դառնա արդեն ոստիկանության ծառայողների մարմնի հիշողության մաս, և կարիք չի լինելու այլևայլ միջամտությունների, որպեսզի այս ստանդարտին համահունչ ծառայողները կարողանան իրենց վարքագիծը կազմակերպել»,- նշել է Սարգսյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել