ԵԱՀԿ-ն փակում է Մինսկի գործընթացը
Գրանցվել
Գրանցվել
ԵԱՀԿ-ն որոշել է փակել Մինսկի գործընթացը
1 ՍԵՊ 2025 11:53
ԵԱՀԿ-ն որոշել է փակել Մինսկի գործընթացը

ԵԱՀԿ-ն որոշել է փակել Մինսկի գործընթացը

1 ՍԵՊ 2025 11:53
ԵԱՀԿ-ն ընդունել է որոշում՝ փակելու Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները:
2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման մասին, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, փոխանցում է APA-ն:
Որոշման համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման շրջանակներում, ԱՄՆ նախագահի հրավերով և մասնակցությամբ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված համատեղ նամակի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կողմից քննարկվող հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը:
ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտին հասցնել վերոնշյալ կառույցների փակումից բխող վարչական և տեխնիկական հարցերը:
Որոշման մեջ նաև հայտարարվում է, որ ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերաբերյալ բոլոր որոշումներն անվավեր են և կիրառելի չեն:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել