Սիրիայի դատարանը Ասադի ձերբակալության օրդեր է տվել
27 ՍԵՊ 2025 11:18

Սիրիայի դատարանը Ասադի ձերբակալության օրդեր է տվել
27 ՍԵՊ 2025 11:18
Սիրիայի դատարանը երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի ձերբակալության օրդեր է տվել։ Այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը։ «Բաշար Ասադի հեռակա ձերբակալության օրդեր է տրվել 2011-ին Դերաայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված մեղադրանքներով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել