Օրենքը խստացվում է. Զինվորականների բացակայություն
Գրանցվել
Գրանցվել
Օրենքը խստացվում է. երկու օր ինքնակամ բացակայելու դեպքում՝ քրեական գործ
28 ՀՈԿ 2025 08:01
Օրենքը խստացվում է. երկու օր ինքնակամ բացակայելու դեպքում՝ քրեական գործ

Օրենքը խստացվում է. երկու օր ինքնակամ բացակայելու դեպքում՝ քրեական գործ

28 ՀՈԿ 2025 08:01
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը առաջարկել է զինծառայողի համար ինքնակամ բացակայության դեպքում քրեական պատասխանատվության շեմը 10 օրից նվազեցնել մինչև 2 օր։ Այս մասին հայտնել է «Վեդոմոստի» պարբերականը՝ հղում անելով երկու իրազեկ աղբյուրների։ Նրանց տեղեկություններով՝ կառավարական հանձնաժողովն արդեն հավանություն է տվել օրենսդրական համապատասխան փոփոխություններին։
Գործող օրենսդրության համաձայն՝ («Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» օրենք) զինծառայողը շարունակում է համարվել զորամասի անձնակազմի անդամ, նույնիսկ եթե փաստացի բացակայում է ծառայությունից մինչև 10 օր։ Այս ժամկետը լրանալուց հետո միայն նրա նկատմամբ կարող է կիրառվել քրեական պատասխանատվություն՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածով (զորամասի կամ ծառայության վայրի ինքնակամ լքում)։ Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված օրինագծի բացատրագրում նշվում է, որ նման մոտեցումը չի խթանում զինծառայողների շրջանում կարգապահության պահպանումը և դժվարացնում է պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը։
Առաջարկվող փոփոխությունները նախատեսվում է տարածել ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողների վրա։ Բացի այդ, նախատեսվում է սահմանել, որ զորամասի ինքնակամ լքման (ԶԻԼ) ժամանակահատվածը չի հաշվարկվի զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում։ Ինչպես նշել է Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Գրուզդևը, ներկայումս այդ ժամկետը «10 օրից ավելի» է, և փոփոխությունները կոչված են այս նորմը համապատասխանեցնելու Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածին, որտեղ կնշվի «2 օրից ավելի»։
Վորոնեժի մարզի Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Նատալյա Մալինովսկայան իր հերթին ընդգծել է, որ ծառայությունից բացակայության ժամանակահատվածը չպետք է հաշվարկվի ծառայության ընդհանուր ժամկետում, քանի որ դա սկզբունքային նշանակություն ունի թոշակի հաշվարկման, արտոնությունների ստացման կամ ծառայության ավարտի ժամկետը որոշելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել