Ուկրաինան կբաժանվի, ԵՄ-ն՝ կփլուզվի․ Օրբանի կանխատեսումները
8 ՍԵՊ 2025 15:53

Ուկրաինան կբաժանվի, ԵՄ-ն՝ կփլուզվի․ Օրբանի կանխատեսումները
8 ՍԵՊ 2025 15:53
Հունգարիայի վարչապետ Օրբանը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կբաժանվի ռուսական, արևմտյան և ապառազմականացված գոտիների: Նրա խոսքով՝ ԵՄ-ն իրեն պահում է որպես «կաղ բադ» և պետք է բանակցություններ վարի անվտանգության միջոցառումների շուրջ ՌԴ-ի հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի: Օրբանը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի բաժանումը չի համապատասխանում Հունգարիայի և Եվրամիության շահերին:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ոչ պակաս բարդ ժամանակներ է կանխատեսում նաև Եվրամիության համար։ Կառույցը, նրա խոսքով, գտնվում է փլուզման վիճակում, և առանց արմատական փոփոխությունների հաջորդ յոթնամյա բյուջեն կարող է վերջինը լինել համայնքի համար, օրբանի խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Օրբանը նշել էր, որ ԵՄ-ի հետագա տնտեսական քաղաքականությունը կարող է հանգեցնել նրա փլուզման, և երկու-երեք տարվա ընթացքում կարող են արմատական փոփոխություններ առաջանալ: Նա կարծում է, որ իրավիճակը կվատթարանա, եթե լիբերալ ուժերը մնան իշխանության ղեկին Բրյուսելում։ Կոչ է արել «մաքրումներ» անցկացնել՝ ԱՄՆ-ում տեղի ունեցածի ոգով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել