Համերգ Հայաստանում. վարչապետի գրառումը
Գրանցվել
Գրանցվել
Եվս մեկ մեծ համերգ 20 հազար հանդիսատեսով․ Փաշինյանի գրառումը
25 ՕԳՍ 2025 05:17
Եվս մեկ մեծ համերգ 20 հազար հանդիսատեսով․ Փաշինյանի գրառումը

Եվս մեկ մեծ համերգ 20 հազար հանդիսատեսով․ Փաշինյանի գրառումը

25 ՕԳՍ 2025 05:17
Եվս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում։ Օգոստոսի 25-ի առավոտյան ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով առաջիկա մշակութային միջոցառումների մասին կարդալ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման մեջ։ Անդրեասյանն իր հերթին օգոստոս-սեպտեմբերին պլանավորված միջոցառումների ժամանակացույցն է ներկայացրել։
Ըստ այդմ, օգոստոսի 28-ին և 29-ին օպերային թատրոնը Ստեփանավանում է սկսում իր նոր խաղաշրջանը։
Ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է իր համերգները մարզերում.
սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում,
սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում,
սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում,
սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում,
սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում,
սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:
Այս տարի Վանաձորում կմեկնարկի իր նոր խաղաշրջանը Ստանիսլավսկու թատրոնը՝ սեպտեմբերի 19-ին, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել