ՀԱՄԱՍ-ը ճնշման ներքո կարող է ընդունել Թրամփի ծրագիրը․New York Times
1 ՀՈԿ 2025 10:04

ՀԱՄԱՍ-ը ճնշման ներքո կարող է ընդունել Թրամփի ծրագիրը․New York Times
1 ՀՈԿ 2025 10:04
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարող է ընդունել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը։ New York Times-ի վերլուծության համաձայն, նման զարգացումը հնարավոր է Կատարի և Թուրքիայի կողմից ուժեղ ճնշման արդյունքում։
Սեպտեմբերի 29-ին Դոնալդ Թրամփը հրապարակել էր Գազայում իրավիճակի կարգավորման 20 կետից բաղկացած իր ծրագիրը։ Առաջարկը նախատեսում է անհապաղ հրադադար՝ պայմանով, որ բոլոր պատանդները ազատ կարձակվեն 72 ժամվա ընթացքում։ Սակայն ծրագրի առանցքային և ամենավիճահարույց պայմաններից մեկն այն է, որ ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան մյուս խմբավորումները պետք է համաձայնեն ուղղակի կամ անուղղակի չմասնակցել Գազայի կառավարմանը։ Ըստ ծրագրի՝ հատվածի վերահսկողությունն անցնելու է տեխնոկրատական իշխանությանը, որը գործելու է անձամբ Թրամփի գլխավորած միջազգային մարմնի վերահսկողության ներքո։
New York Times-ը գրում է, որ ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը բացառված չէ՝ հաշվի առնելով մի քանի գործոն։ «ՀԱՄԱՍ-ը և նրա ղեկավարությունն այնքան են հյուծվել պատերազմից և բախվում են այնպիսի բացահայտ ճնշման մահմեդական երկրների, այդ թվում՝ իրենց հովանավորներ Կատարի և Թուրքիայի կողմից, որ նրա համաձայնությունը դժվար չէ պատկերացնել», - նշում է պարբերականը։ Միևնույն ժամանակ, պարբերականն ընդգծում է, որ ՀԱՄԱՍ-ի կայացրած ցանկացած որոշում՝ լինի դա համաձայնություն, մերժում, թե սեփական պայմանների առաջադրում, լուրջ ռիսկեր է պարունակում հենց շարժման համար։ Գործարքի ընդունումը կարող է դիտվել որպես կապիտուլյացիա և զրկել խմբավորմանը իշխանությունից, մինչդեռ մերժումը կարող է հանգեցնել պատերազմի շարունակմանը և մեկուսացման նույնիսկ իր դաշնակիցների կողմից։
Ավելի վաղ Axios պորտալը ևս հայտնել էր, որ Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան համառորեն կոչ են անում ՀԱՄԱՍ-ին ընդունել Թրամփի ծրագիրը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել