Նուբարաշենի ծուխը պատել է Երևանը
Գրանցվել
Գրանցվել
Նուբարաշենի ծուխը պատել է Երևանը
11 ՀՈԿ 2025 09:12
Նուբարաշենի ծուխը պատել է Երևանը

Նուբարաշենի ծուխը պատել է Երևանը

11 ՀՈԿ 2025 09:12
Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մարվել է, սակայն հրդեհի օջախները դեռ շարունակում են ծուխ արձակել։ Դա սրում է Երևանի տարածքում օդի աղտոտվածության հարցը։ Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ, ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,- գրել է Ավինյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել