Նուբարաշենի աղբավայրը դեռ ծխում է. բժիշկները մտահոգված են
11 ՀՈԿ 2025 08:29

Նուբարաշենի աղբավայրը դեռ ծխում է. բժիշկները մտահոգված են
11 ՀՈԿ 2025 08:29
Նուբարաշենի աղբավայրում հոկտեմբերի 10-ի գիշերը բռնկված հերթական հրդեհի հիմնական մասով մարված է, սակայն որոշ օջախներ դեռ մնում են ակտիվ։ Աղբավայրի տարածքում շարունակվում են հրդեհի հետևանքների վերացման աշխատանքները։
Ինչպես ArmeniaSputnik-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանից, հոկտեմբերի 11-ի առավոտվա դրությամբ բաց կրակ տարածքում չկա, սակայն հրդեհի առանձին օջախներ շարունակում են ծխալ՝ օդ տարածելով թունավոր նյութեր։ «Տեղում աշխատանքները շարունակվում են, այս պահին 20 միավոր տեխնիկայով հողով ծածկում են ծխացող օջախները», - մանրամասնել են քաղաքապետարանից։
Հաշվի առնելով ծխի տարածման հետևանքով հնարավոր առողջական ռիսկերը՝ «Շտապօգնություն» ՓԲԸ-ն հատուկ հերթապահություն է սահմանել։ Ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը հայտնել է, որ մինչ այս պահը ծխահարության դեպքերով պայմանավորված կանչեր չեն գրանցվել։ Սակայն իրենք, ամեն դեպքում, հերթապահությունը շարունակում են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում վերջին հրդեհը հրկիզման հետևանք է եղել։ Խոստացել է՝ մեղավորները կգտնվեն ու կպատժվեն։ Նման իրավիճակներից խուսափելու համար՝ քաղաքապետարանը կուժեղացնի վերահսկողությունն աղբավայրի տարածքում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել