Ձմեռը մոտենում է․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին
3 ՆՈՅ 2025 09:25

Ձմեռը մոտենում է․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին
3 ՆՈՅ 2025 09:25
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը։ Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր): Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5°C է:
Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4°C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տե
է ունենում ջերմաստիճանի անցում 0°C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը:Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.5°C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.9°C, Իջևան` 7.1°C), Արարատյան դաշտում (Երևան 6.5°C, Արմավիր 5.6°C): Առավելագույն ջերմաստիճանը այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-30°C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.8°C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -27°C (Աշ
ք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -17°C, Մեղրիում` -7°C:Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ: Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ): Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել