Նովոռոսիյսկի մոտ նավթի արտահոսքը հասել է 350 քառ. կմ-ի
2 ՍԵՊ 2025 10:25

Նովոռոսիյսկի մոտ նավթի արտահոսքը հասել է 350 քառ. կմ-ի
2 ՍԵՊ 2025 10:25
Նովոռոսիյսկի մոտ տեղի ունեցած արտահոսքի հետևանքով Սև ծովում նավթամթերքի արտահոսքի տարածքը, վերջին տվյալներով, կազմում է մոտ 350 քառ. կմ:
Նավթամթերքի ծավալի նվազագույն գնահատականը գերազանցում է 10 տոննան։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հեռակա հետազոտությունների մասնագետ, Մորսպասսլուժբայի հետ համագործակցող Սերգեյ Ստանիչնին։
«Ըստ ընթացիկ լուսանկարների՝ տարածքն արդեն կազմում է 350 քառ. կմ, իմ պրակտիկայում նման ընդգրկուն թաղանթային աղտոտում ծովում չի նկատվել։ Բիծը շարժվում է դեպի Ղրիմ, բայց առայժմ անցնում է Կերչի նեղուցից հարավ», - ասել է Ստանիչնին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Նովոռոսիյսկի ծովային նավահանգստի ջրային տարածքում տանկերով բեռնման գործողությունների ընթացքում է գրանցվել նավթամթերքի արտահոսք։
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ նավթամթերքի արտահոսքը, նախնական տվյալներով, վերաբերում է թեթև նավթամթերքներին, ինչը նվազեցնում է շրջակա միջավայրի համար հետևանքների ծանրությունը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել