Նորվեգիայի վարչապետը Կիևում. «Պատրիոտ» կտրամադրվի
Գրանցվել
Գրանցվել
Նորվեգիայի վարչապետը Կիևում է. Ուկրաինային կտրամադրվի 2 «Պատրիոտ»
25 ՕԳՍ 2025 11:11
Նորվեգիայի վարչապետը Կիևում է. Ուկրաինային կտրամադրվի 2 «Պատրիոտ»

Նորվեգիայի վարչապետը Կիևում է. Ուկրաինային կտրամադրվի 2 «Պատրիոտ»

25 ՕԳՍ 2025 11:11
Սեփական ծննդյան օրը՝ օգոստոսի 25-ին է Ուկրաինա այցելել Նորվեգիայի վարչապետը։ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ նախ հրադադարի հասնելու, ապա խաղաղ համաձայնագիր ստորագրելու գաղափարը սկզբնապես պատկանում էր ԱՄՆ-ին, և ինքը այն համարում է խելամիտ:
Վարչապետը նաև հայտարարել է, որ Նորվեգիան կնպաստի երկու «Պատրիոտ» համակարգերի մատակարարմանը, որոնք նա համաֆինանսավորում է: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության հիմնական երաշխիքը նրա պաշտպանական կարողությունների ամրապնդումն է: Այդ նպատակի համար Նորվեգիան 2025-2026 թվականների կտրվածքով նախատեսում է Ուկրաինային հատկացնել 8,4 մլրդ դոլար։
Զելենսկին առանձնացրել է Նորվեգիայի հետ համագործակցության երեք առանցքային ուղղություն․
  • հակաօդային պաշտպանության համակարգեր և զինվորականների վերապատրաստում դրանց հետ աշխատելու համար
  • համատեղ արտադրություն
  • ափամերձ գծի և ծովի պաշտպանություն, որտեղ Նորվեգիան զգալի փորձ ունի
Զելենսկու խոսքով, հենց այս ուղղություններով է Ուկրաինան ակնկալում Օսլոյի ակտիվ աջակցության շարունակությունը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել