Նոր Նորքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Նոր Նորքի նախկին ղեկավարի, 3 աշխատակցի նկատմամբ՝ քրեական հետապնդում
14 ՀՈՒԼ 2025 15:13
Նոր Նորքի նախկին ղեկավարի, 3 աշխատակցի նկատմամբ՝ քրեական հետապնդում

Նոր Նորքի նախկին ղեկավարի, 3 աշխատակցի նկատմամբ՝ քրեական հետապնդում

14 ՀՈՒԼ 2025 15:13
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի, աշխատակազմի 3 աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Հ.Ս.-ի նկատմամբ՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ), Ա.Չ.-ի և Մ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել