Աշխարհը վտանգավոր է. Politico-ի կանխատեսումները
Գրանցվել
Գրանցվել
Աշխարհը կդառնա ավելի վտանգավոր․ Politico-ն կանխատեսում է նոր «թեժ կետեր»
26 ՕԳՍ 2025 06:23
Աշխարհը կդառնա ավելի վտանգավոր․ Politico-ն կանխատեսում է նոր «թեժ կետեր»

Աշխարհը կդառնա ավելի վտանգավոր․ Politico-ն կանխատեսում է նոր «թեժ կետեր»

26 ՕԳՍ 2025 06:23
Politico-ն ներկայացրել է առաջիկա տարիներին սպասվող նոր 5 խոշոր հակամարտությունների ցանկը։ Բացի Մերձավոր Արևելքից, առաջիկա տարիներին աշխարհին սպառնում է ևս առնվազն հինգ թեժ կետ՝ Ասիայից մինչև Եվրոպա: Ամերիկյան հետախուզությունը և փորձագետները զգուշացնում են՝ պատերազմի հավանականությունը մեծանում է: Հաշվետվությունում ներկայացվում է ապագա հակամարտությունների հնարավոր օջախների ցանկը:
  • Հնդկաստան և Պակիստան: Ունենալով մոտավորապես հավասար միջուկային զինանոց (170 և 180 մարտագլխիկ՝ համապատասխանաբար), այսօր այս երկրները, հավանաբար, ամենամոտն են միջուկային պատերազմի իրական ռիսկին: Քաղաքականությունը կարևոր դեր է խաղում. ազգայնական տրամադրությունները և «ուժ ցույց տալու» ցանկությունը գնալով ավելի են մղում կողմերին դեպի սրացում: Հիշեցնենք, որ 2025-ին կողմերը արդեն իսկ «շոշափեցին» միմյանց՝ կիրառելով, ծանր տեխնիկա, հրթիռներ ու ինքնաթիռներ։
  • Չինաստան-Թայվան: Երկրների միջև հակամարտությունը կարող է դառնալ 21-րդ դարի համաշխարհային կարգի գլխավոր փորձություն և որոշել, թե ով կլինի առաջատարը՝ ԱՄՆ-ը, թե Չինաստանը: Վաշինգտոնը վաղուց հայտարարում է Թայվանը պաշտպանելու պատրաստակամության մասին, սակայն շատերը կասկածում են, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նույն վճռականությունը կցուցաբերի: 2025-ին Չինաստանն ու Թայվանը բացահայտ ու փոխադարձ սադրող մեծ զորավարժություններ են անցկացրել և շարունակում են ակտիվ զինվել։
  • ՌԴ և Բալթյան երկրներ: Հնարավոր հակամարտությունը կարող է պայմանավորված լինել Մոսկվայի՝ իրեն պատմականորեն պատկանող համարվող տարածքները վերադարձնելու ձգտումով, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի՝ իրենց արևելյան անդամներին պաշտպանելու պատրաստակամությունը ստուգելու ցանկությամբ:
  • Հնդկաստան-Չինաստան: Հնդկաստանն ունի զգալիորեն ավելի շատ բնակավայրեր Չինաստանի զինամթերքի հասանելիության գոտում, քան Չինաստանը՝ Հնդկաստանի: Տարածաշրջանում լարվածությունը շատ բարձր է, ինչը հանգեցնում է թյուրիմացությունների և սրացման լուրջ ռիսկերի: Այդ պատճառով երկու կողմերին արգելված է սահմանի երկայնքով զենք կրել: Սակայն երկու երկրների միջև բացակայում են արդյունավետ զսպման մեխանիզմները, պայմանագրերը կամ ուղիղ կապի ալիքները:
  • Կորեական թերակղզի: Հյուսիսային Կորեան՝ երկիր, որն ունի լուրջ ներքին խնդիրներ, ներառյալ սննդամթերքի սուր պակաս և կառավարության կոշտ վերահսկողություն, միջուկային զենք ունենալով՝ դժվար թե գնա Սադդամ Հուսեյնի կամ Քադդաֆիի ճանապարհով: Այնուամենայնիվ, եթե Կիմ Չեն Ընը զգա իր իշխանությանը սպառնացող վտանգ կամ թուլություն, իրադարձությունների զարգացումը կարող է ընթանալ անկանխատեսելի և վտանգավոր սցենարով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել