Նոբելյան մրցանակակիրը զանգահարել է Թրամփին
11 ՀՈԿ 2025 06:27

Նոբելյան մրցանակակիրը զանգահարել է Թրամփին
11 ՀՈԿ 2025 06:27
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Նոբելյան խաղաղության մրցանակի մասին։ «Մրցանակ ստացած անձը զանգահարեց ինձ և ասաց, որ այն ընդունում է իմ պատվին։ Ես օգնել եմ նրան այդ ճանապարհին։ Ուրախ եմ, որ փրկել եմ միլիոնավոր կյանքեր»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, թե Մարիա Մաչադոն պատրաստ կլիներ «իրեն տալ» մրցանակը, եթե նա դա խնդրեր:
Հիշեցնենք, որ 2025թ. Նոբելյան խաղաղության մրցանակակրի անունը հայտնի դարձավ հոկտեմբերի 10-ին։ Այն շնորհվել է Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու համար։ Դիտարկվել են միայն մինչև 2025թ. հունվարի 31-ը առաջարկված անձանց թեկնածությունը, ավելի ուշ ներկայացված թեկնածությունները կդիտարկվեն 2026թ.։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել