ՆԳՆ-ը հերքում է արցախցիների նկատմամբ ճնշումների մասին լուրերը
12 ՀՈՒԼ 2025 12:26

ՆԳՆ-ը հերքում է արցախցիների նկատմամբ ճնշումների մասին լուրերը
12 ՀՈՒԼ 2025 12:26
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, ինչը պատշաճ իրականացվելու է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 12-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 18։00-ին նախատեսված է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքը։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե ՀՀ իշխանությունների կողմից խորհրդի անդամների և համակիրների նկատմամբ բռնաճնշումներ են կիրառվում։ Խորհուրդը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն արտոնել է իրենց հանրահավաքը, սակայն դրանից հետո նախատեսված երթը դեպի Ազգային ժողովի և Կառավարության շենքեր, ինչպես նաև նստացույցը չեն արտոնվել։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել