Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Աստանա
20 ՆՈՅ 2025 13:40

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Աստանա
20 ՆՈՅ 2025 13:40
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա։
Նրան ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի ղեկավարի օդանավը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Աստանայի Նուրսուլթան Նզարբաևի անվան միջազգային օդանավակայանում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին Ղազախստանի նախագահի նստավայրում՝ «Ակորդա» պալատում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար