Սարկոզիին բանտում դիմավորել են սպառնալիքներով
Գրանցվել
Գրանցվել
Վրեժխնդիր կլինենք Քադաֆիի համար. Սարկոզիին բանտում սպառնում են
24 ՀՈԿ 2025 09:01
Վրեժխնդիր կլինենք Քադաֆիի համար. Սարկոզիին բանտում սպառնում են

Վրեժխնդիր կլինենք Քադաֆիի համար. Սարկոզիին բանտում սպառնում են

24 ՀՈԿ 2025 09:01
Փարիզի Սանտե բանտի երեք բանտարկյալ վերցվել է հատուկ հսկողության տակ այն բանից հետո, երբ նրանք ծաղրել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Վերջինս բանտ էր ժամանել իր հնգամյա պատիժը կրելու համար՝ 2007 թվականի նախընտրական արշավի համար Լիբիայից ստացված գումարների ոչ նպատակային օգտագործման մեղադրանքով։
Համացանցում հայտնված տեսանյութերում լսվում է, թե ինչպես են այլ բանտարկյալներ ծիծաղում և բացականչում. «Օ՜, Սարկո, արթնացի՛ր» և «Դու սպանեցիր Քադաֆիին»։ Մեկ այլ տեսանյութում բանտարկյալներից մեկը սպառնում է, որ Սարկոզիին «դժվար ժամանակներ են սպասվում», և որ իրենք «վրեժխնդիր կլինեն Քադաֆիի համար»։
Փարիզի դատախազության տվյալներով՝ բանտում խուզարկություն է անցկացվել, որի արդյունքում առգրավվել է երկու բջջային հեռախոս։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ տեսանյութերը վկայում են «նախագահ Նիկոլա Սարկոզիի համար առկա վտանգի մասին» և անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նրա կալանքի պայմաններին։
Նրա խոսքով՝ միջադեպի առնչությամբ հարցաքննված երեք բանտարկյալները կկանգնեն դատարանի առաջ. նրանք կա՛մ կմնան պատժախցում, կա՛մ կտեղափոխվեն այլ բանտ։
Սարկոզին, ով ապահովված է շուրջօրյա ոստիկանական հսկողությամբ, բողոքարկել է դատավճիռը։ Բանտ գնալու ճանապարհին նա սոցցանցերում գրառում է կատարել՝ իրեն «անմեղ մարդ» անվանելով և խոստանալով շարունակել պայքարը դատական սկանդալի դեմ։ Նա հայտարարել է, որ իր հետ բանտ կվերցնի երեք գիրք, այդ թվում՝ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել