ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ մի պարեք ցուցանակների հետ
11 ՆՈՅ 2025 12:12

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ մի պարեք ցուցանակների հետ
11 ՆՈՅ 2025 12:12
Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։ Թեմային անդրադարձել է ՆԳՆ-ն՝ զգուշացում տարածելով։
«Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ՝ հորդորելով զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել