ՆԳՆ շրջիկ ծառայություններ կլինեն 4 մարզում | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
ՆԳՆ շրջիկ ծառայությունները հուլիսի 24-ին կլինեն 4 մարզում
22 ՀՈՒԼ 2025 08:42
 ՆԳՆ շրջիկ ծառայությունները հուլիսի 24-ին կլինեն 4 մարզում

ՆԳՆ շրջիկ ծառայությունները հուլիսի 24-ին կլինեն 4 մարզում

22 ՀՈՒԼ 2025 08:42
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ժամը 10:00-16:00 ծառայություններ կմատուցվեն Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ Արցախից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հուլիսի 24-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Շիրակի մարզի Ամասիա և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում՝ հուլիսի 17-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել