ՆԳՆ պատվիրակությունը՝ անվտանգության համաժողովին Չինաստանում
Գրանցվել
Գրանցվել
ՆԳՆ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է անվտանգության համաժողովի
23 ՍԵՊ 2025 12:47
ՆԳՆ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է անվտանգության համաժողովի

ՆԳՆ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է անվտանգության համաժողովի

23 ՍԵՊ 2025 12:47
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ից 19-ը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում մեկնարկած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովին:
Համաժողովին մասնակցում էին ավելի քան 120 երկրի, միջազգային կազմակերպությունների և կրթական հաստատությունների շուրջ 2000 ներկայացուցիչ։
Մասնակիցները քննարկել են հանրային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներին համատեղ դիմակայելու ուղիները, հանրային անվտանգության կարողությունների զարգացմանն ու միջազգային համագործակցության առավել արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը վերաբերելի հարցեր։
Համաժողովի շրջանակներում առաջին անգամ նման ձևաչափով կայացել են թեմատիկ ենթաժողովներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության, համացանցում իրականացվող խարդախությունների և կիբեռհանցավորության դեմ պայքարին, արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների հետ կապված անվտանգային խնդիրներին, հասարակական անվտանգության ապահովման, միգրացիոն հոսքերի կառավարման, կրթական ոլորտում համագործակցության հարցերին։
Այցի ընթացքում Արմեն Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իրավապահ կառույցների ղեկավարների հետ՝ քննարկելով իրավապահ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
ՆԳ նախարարության պատվիրակությունը մասնակցել է նաև հանրային անվտանգության տեխնոլոգիական սարքավորումների ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի նպատակն էր խորացնել միջազգային համագործակցությունը հանրային անվտանգության տեխնոլոգիաների ոլորտում, խթանել գլոբալ անվտանգության կարողությունների զարգացումը և նպաստել ոլորտի ընկերությունների ճանաչելիության բարձրացմանը։
Ցուցահանդեսի շրջանակում տեղի են ունեցել նաև հանդիպումներ մի շարք հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացած են ժամանակակից տեխնոլոգիաների, հատուկ նշանակության սարքավորումների և սպառազինությանը վերաբերող հարցերում։ Ներկայացվել են նորարարական լուծումներ, արհեստական բանականությամբ կառավարվող գիտատեխնիկական սարքավորւմներ և այլն։
Համաժողովի ավարտին Արմեն Մկրտչյանը մասնակցել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել