ՀՀ-ում սպանությունների թիվը համաշխարհային միջին թվերից կրկնակի պակաս է․ ՆԳՆ
3 ՆՈՅ 2025 07:34

ՀՀ-ում սպանությունների թիվը համաշխարհային միջին թվերից կրկնակի պակաս է․ ՆԳՆ
3 ՆՈՅ 2025 07:34
2025 թվականի ինը ամսվա հաշվարկով ՀՀ-ում հանցավորության ընդհանուր պատկերում ունենք լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ, այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՆԳՆ Արփինե Սարգսյանը։ Անդրադառնալով սպանությունների թեմային և դրա շուրջ հասարակական դիսկուրսին՝ Սարգսյանը նշել է, որ սպանությունների թվով ՀՀ-ն դիրքավորվում է միջազգային մակարդակով միջին ցուցանիշներից զգալի ցածր հորիզոնականներում։
«Սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0․2 տոկոսը։ Անդրադառնալով առհասարակ սպանության դեպքերով համաշխարհային ցուցանիշներին, հարգելի գործընկերներ, որպեսզի նաև պատկերացնենք Հայաստանը ինչպիսի դիրքերում է գտնվում այս տեսանկյունից, անդրադառնամ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցներին, որոնք պարբերաբար համապատասխան ինդեքսներով քննարկում են տարբեր երկրներում սպանությունների ընդհանուր պատկերը և տալիս են գնահատականներ։ Ինդեքսը հիմնականում կազմվում է 100 հազար բնակչի հաշվով տեղի ունեցած սպանությունների հաշվարկով, և պիտի փաստեմ, որ 2021 թվականին ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշը կազմում է 100 հազար բնակչի հաշվով 5․8 դեպք, ընդ որում, այս գնահատումը պարբերական բնույթ կրող գնահատում է և չորսից հինգ տարվա կտրվածքով է պարբերաբար ՄԱԿ-ը թարմացնում այս գնահատումները։ Հայաստանը շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել, այսինքն, երբ որ ասում ենք միջինից ցածր ցուցանիշներ, սա դրական արդյունք է, որովհետև եթե համաշխարհային մակարդակում 100 հազար բնակչի հաշվով միջինում 5․8 դեպք է սպանության արձանագրվում, 2021 թվականին Հայաստանի մոտ այս ցուցանիշը եղել է երկու, 22 թվականին՝ 1․9, 2023-ին՝ 1․8, 2024-ին՝ երկու։ Ակնհայտորեն նկատում եք, որ գրեթե կրկնակիից ավելի, այսպես ասեմ, նվազում ունենք մենք ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշից»,- նշել է ՆԳ նախարարը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել