Երկրին նոր մագնիսական փոթորիկներ են սպասվում
3 ՀՈԿ 2025 09:59

Երկրին նոր մագնիսական փոթորիկներ են սպասվում
3 ՀՈԿ 2025 09:59
Երկրին մագնիսական փոթորիկների նոր շարք է սպասվում։ Գիտնականները հայտնում են, որ հոկտեմբերի սկզբին Արեգակի վրա գրանցվել է M1.5 դասի հզոր բռնկում, որն ուղեկցվել է դեպի Երկիր ուղղված պլազմայի խոշոր արտանետմամբ։
Սա նշանակում է, որ առաջիկա օրերին մեր մոլորակի մագնիսական դաշտը կրկին կենթարկվի լուրջ փորձության՝ պահպանելով գեոմագնիսական լարված իրավիճակը։ Տագնապալի է հատկապես այն հանգամանքը, որ այս հզոր բռնկումը տեղի է ունեցել Արեգակի վրա ներկայումս դիտվող ամենախոշոր՝ № 4232 ակտիվ կենտրոնում։ Այս կենտրոնը պայթյունի պահին գտնվել է ուղիղ Արեգակ-Երկիր գծի վրա։ Նման դասավորությունը, փաստացի, պլազմային ամպի համար մեր մոլորակի կողքով անցնելու որևէ հնարավորություն չի թողնում։ Հետևաբար, գիտնականները գրեթե հարյուր տոկոսանոց վստահությամբ կանխատեսում են, որ արտանետված զանգվածը կբախվի Երկրի մագնիսոլորտին՝ առաջացնելով նոր և, հնարավոր է, ավելի ուժգին մագնիսական փոթորիկներ։
Այս երևույթները կարող են ազդել ոչ միայն տիեզերական տեխնոլոգիաների՝ արբանյակների, կապի համակարգերի և GPS-ի աշխատանքի վրա, այլև էլեկտրացանցերի կայունության վրա։ Բացի այդ, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ մագնիսական փոթորիկները կարող են ազդել նաև մարդկանց ինքնազգացողության վրա՝ հատկապես նրանց, ովքեր ունեն սիրտ-անոթային կամ նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ։ Առաջիկա օրերին խորհուրդ է տրվում լինել ավելի ուշադիր սեփական առողջության նկատմամբ և հետևել մասնագետների կանխատեսումներին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել