ԱԹՍ-ների դեմ պայքարի չինական նոր համակարգեր
Գրանցվել
Գրանցվել
Չինաստանը ցուցադրել է ԱԹՍ-ների դեմ պայքարի նորագույն համակարգեր
3 ՍԵՊ 2025 08:40
Չինաստանը ցուցադրել է ԱԹՍ-ների դեմ պայքարի նորագույն համակարգեր

Չինաստանը ցուցադրել է ԱԹՍ-ների դեմ պայքարի նորագույն համակարգեր

3 ՍԵՊ 2025 08:40
Սեպտեմբերի 3-ին Պեկինի շքերթի ժամանակ Չինաստանը ցուցադրել է նորագույն զենքեր՝ ընդդեմ անօդաչուների․ լազերներ, միկրոալիքային զենքեր, հրթիրռներ
🔴 OW5 լազերային համակարգ՝ «Դունֆեն Մենշի» զրահապատ մեքենայի վրա
OW5 համակարգը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զանգվածային հարձակումներից պաշտպանվելու համար, հատկապես քաղաքային միջավայրում կամ առաջնագծում, որտեղ ավանդական ՀՕՊ միջոցները կարող են ավելի քիչ արդյունավետ լինել: Այն զգալիորեն բարձրացնում է ռազմավարական կարևոր օբյեկտների և զորքերի պաշտպանության մակարդակը:
- Լազերային ճառագայթի հզորությունը՝ 10 կՎտ (OW5-A10), 30 կՎտ (OW5-A30), 50 կՎտ (OW5-A50):
- Գործողության շառավիղը՝ մինչև 3000 մետր:
🔴 **FK-3000 զենիթահրթիռային-հրանոթային համալիր
Զինված է 30 մմ ավտոմատ հրանոթով, որը նախատեսված է փոքր չափսի թիրախների ոչնչացման համար: Ունի նաև երկու տեսակի հրթիռների արձակման կայանքներ՝
- 24 լիարժեք հրթիռ՝ ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և ԱԹՍ-ների ոչնչացման համար ավելի մեծ բարձրության և հեռավորության վրա:
- 96 մինի-հրթիռ՝ մշակված հատուկ ԱԹՍ-ների զանգվածային հարձակումները խափանելու համար:
-Գործողության շառավիղը՝ 300 մետրից մինչև 12 կիլոմետր, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ պաշտպանել կարևոր օբյեկտները տարբեր օդային սպառնալիքներից:
- Լրացուցիչ հնարավորություններ՝
- Ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգ՝ հեռակառավարվող ԱԹՍ-ները չեզոքացնելու համար:
- Օպտիկական նշանառության և կրակի վերահսկման համակարգ՝ թիրախների խոցման ճշգրտությունը բարձրացնելու համար:
- Հնարավորություն՝ միացնելու մինչև երկու ռոբոտացված FK-3000 պլատֆորմներ, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է օպտիկական նշանոցով և կարող է կրել մինչև 24 մինի-հրթիռ:
🔴Տիպ 625 զենիթահրթիռային-հրանոթային համալիր
Սա ժամանակակից ինքնագնաց զենիթային համալիր է՝ մշակված օդային սպառնալիքներից պաշտպանվելու համար, ինչպիսիք են ԱԹՍ-ները, ուղղաթիռները, պլաներները և ցածր թռչող թևավոր հրթիռները:
- Զինված է 6-փողանի 25 մմ ավտոմատ հրանոթով, որն ունի մինչև 5800 կրակոց/րոպե կրակի արագություն՝ մոտ տարածություններում փոքր չափսի թիրախները խոցելու համար:
- 4 FN-16 զենիթային կառավարվող հրթիռներով՝ 6 կմ գործողության շառավիղով և մինչև 5 կմ բարձրությամբ:
- Բազմաֆունկցիոնալ ռադարային կայան՝ փուլային անտենային ցանցով (ՖԱՌ), որն ապահովում է թիրախների հայտնաբերում, հետևում և գրավում ավտոմատ ռեժիմով:
- Կրակի կառավարման ժամանակակից համակարգ՝ այլ ՀՕՊ միջոցների հետ տվյալների փոխանակման հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս ինտեգրել համալիրը ՀՕՊ միասնական ցանցային կառուցվածքում:
🔴 «Ուրագան-3000» միկրոալիքային զենք՝ ԱԹՍ-ների դեմ
Չինական ակտիվ պաշտպանության համակարգ, որը հայտնի է նաև որպես NPM3000, նախատեսված է ԱԹՍ-ները չեզոքացնելու համար՝ օգտագործելով բարձր հզորության միկրոալիքային ճառագայթում: Այն տեղադրված է HMV3 ռազմական բեռնատարի վրա՝ 8×8 անիվային բանաձևով:
- Գործողության շառավիղը՝ մինչև 3000 մետր, ակնթարթորեն անջատում է թիրախների էլեկտրոնիկան՝ գերտաքացման և կարճ միացման միջոցով:
- Ունի ինքնավար կառավարման համակարգ՝ ՀՕՊ ցանցային կառուցվածքներին ինտեգրվելու հնարավորությամբ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել