Նեթանյահուն և Թրամփը «հուզական» զրույց են ունեցել․ մեկնաբանել են Իսրայելից
9 ՀՈԿ 2025 06:50

Նեթանյահուն և Թրամփը «հուզական» զրույց են ունեցել․ մեկնաբանել են Իսրայելից
9 ՀՈԿ 2025 06:50
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել այն բանից հետո, երբ հայտարարվեց ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման վերաբերյալ պատմական համաձայնության մասին։ Իսրայելի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ զրույցը եղել է «շատ հուզական և ջերմ»։ Երկու առաջնորդները շնորհավորել են միմյանց «պատմական ձեռքբերման՝ բոլոր պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ»։ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին գործադրած ջանքերի համար, իսկ Սպիտակ տան ղեկավարն իր հերթին բարձր է գնահատել վարչապետի «վճռական ղեկավարությունն ու ձեռնարկած գործողությունները»։
Զրույցի ընթացքում Նեթանյահուն Թրամփին հրավիրել է ելույթ ունենալ Քնեսեթում (Իսրայելի խորհրդարան), և կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը։
Իր առանձին հայտարարության մեջ Նեթանյահուն ընդգծել է. «Ծրագրի առաջին փուլի հաստատմամբ մեր բոլոր պատանդները կվերադառնան տուն»։ Նա համաձայնագիրը որակել է որպես «դիվանագիտական հաջողություն և Իսրայելի ազգային ու բարոյական հաղթանակ»։ «Ի սկզբանե ես հստակ հայտարարել եմ՝ մենք հանգիստ չենք լինի, քանի դեռ մեր բոլոր պատանդները չեն վերադարձել և մեր բոլոր նպատակները իրականացված չեն», - հիշեցրել է նա՝ հավելելով, որ այս կարևորագույն շրջադարձին հնարավոր է եղել հասնել «անսասան վճռականության, հզոր ռազմական գործողությունների և մեր մեծ բարեկամ ու դաշնակից նախագահ Թրամփի հսկայական ջանքերի շնորհիվ»։
CNN-ի տվյալներով՝ Սպիտակ տունը ակնկալում է, որ պատանդների ազատ արձակումը կսկսվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, թեև ժամկետները կարող են փոփոխվել։ Պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելը 24 ժամվա ընթացքում պետք է զորքերը հետ քաշի, որից հետո կմեկնարկի 72-ժամյա հետհաշվարկը պատանդների փոխանակման համար։
Իսրայելը նախապատրաստվում է հաջորդ շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահի հնարավոր այցին, ով չի բացառել, որ կարող է Մերձավոր Արևելք մեկնել կիրակի օրը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել