Կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն․ Իրանի ԱԳՆ
15 ՀՈՒԼ 2025 13:58

Կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն․ Իրանի ԱԳՆ
15 ՀՈՒԼ 2025 13:58
Կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն, X-ում գրել է Իրանի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով Իսրայելի վարչապետի հայտարարություններին։
«Ձախողելով Իրանում իր բոլոր ռազմական նպատակները և ստիպված լինելով փախչել «հայրիկի» մոտ այն բանից հետո, երբ մեր հզոր հրթիռները գետնին հավասարեցրին Իսրայելի ռեժիմի գաղտնի օբյեկտները, նա բացահայտորեն թելադրում է ԱՄՆ-ին՝ ինչ ասել կամ անել Իրանի հետ բանակցություններում։
Անխուսափելիորեն առաջանում է հարց. կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն։ Եթե ոչինչ, ապա ի՞նչ ունի «Մոսսադ»-ն ընդդեմ Սպիտակ տան», - գրել է Արաղչին՝ ակնկարկելով, որ Իսրայելի հետախուզական ծառայությունը կարող է կոմպրոմատ ունենալ ընդդեմ ԱՄՆ նախագահի, որը բոլոր փուլերում միանշանակ ու աներկբա պաշտպանում էր Իսրայելի քայլերն ընդդեմ Իրանի, իսկ որոշ դեպքերում էլ՝ անձամբ միջամտում։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել