Նեպալ. 14 զոհ սոցցանցերի արգելքի դեմ ցույցերի ժամանակ
Գրանցվել
Գրանցվել
Նեպալում 14 մարդ է զոհվել սոցցանցերի արգելքի դեմ ցույցերի ժամանակ
8 ՍԵՊ 2025 12:46
Նեպալում 14 մարդ է զոհվել սոցցանցերի արգելքի դեմ ցույցերի ժամանակ

Նեպալում 14 մարդ է զոհվել սոցցանցերի արգելքի դեմ ցույցերի ժամանակ

8 ՍԵՊ 2025 12:46
Նեպալի մայրաքաղաքում բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 14 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է Nepal News նորությունների պորտալը: Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհի մասին: Կատմանդուի հիվանդանոցներ են տեղափոխվել տասնյակ վիրավորներ:
Սեպտեմբերի 8-ին Կատմանդուի խորհրդարանի շենքի մոտ անցկացվել է «Z սերնդի հեղափոխություն» անվանումով բողոքի ակցիա, որին, India Today հեռուստաալիքի տվյալներով, մասնակցել են հազարավոր ցուցարարներ, որոնք դեմ են արտահայտվել նախորդ շաբաթ կառավարության հայտարարած որոշմանը՝ սահմանափակել սոցցանցերի և մեսենջերների աշխատանքը երկրում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ:
Ցուցարարները ճեղքել են պատնեշները և ներխուժել խորհրդարանի շենք: Տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև: India Today-ի տվյալներով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ապա՝ նաև կրակ են բացել:
Իշխանությունները պարետային ժամ են մտցրել խորհրդարանի շրջանում և մայրաքաղաքի այլ կարևոր վայրերում: Սոցցանցերի արգելքի դեմ բողոքի ակցիաները, բացի Կատմանդուից, անցկացվել են նաև Նեպալի մի քանի խոշոր քաղաքներում: Նեպալում ՌԴ դեսպանությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել դուրս չգալ փողոցներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Նեպալի կառավարությունը արգելք է մտցրել WhatsApp-ի, ինչպես նաև Facebook-ի և Instagram-ի և այլ խոշոր սոցիալական ցանցերի վրա, որոնք չեն գրանցվել երկրի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում սահմանված ժամկետում:
Այս որոշումը կայացվել է Գերագույն դատարանի հրահանգի համաձայն, որը պարտադրում է կառավարությանը ապահովել բոլոր առցանց հարթակների և սոցիալական ցանցերի պաշտոնական գրանցումը՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան, Նեպալում աշխատանքը սկսելուց առաջ, որպեսզի ապահովվի անցանկալի բովանդակության մոնիթորինգի հնարավորությունը:
Հարթակներին հասանելիությունը արգելափակվել է այն բանից հետո, երբ դրանցից ոչ մեկը չի ներկայացրել գրանցման հայտ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել