Նեպալում սողանքներն ու ջրհեղեղները խլել են ավելի քան 20 կյանք
5 ՀՈԿ 2025 12:02

Նեպալում սողանքներն ու ջրհեղեղները խլել են ավելի քան 20 կյանք
5 ՀՈԿ 2025 12:02
Հորդառատ անձրևները Նեպալում առաջացրել են սողանքներ և ջրհեղեղներ, որոնք փակել են ճանապարհները, քանդել կամուրջներ և վերջին 36 ժամում հանգեցրել առնվազն 22 մարդու մահվան։
Ոստիկանությունը հայտնել է, որ Իլամ շրջանում՝ Հնդկաստանի արևելքում, սողանքների հետևանքով զոհվել է 18 մարդ։ Նրա վկայությամբ, Նեպալի հարավում կայծակի հարվածից մահացել է երեք մարդ, իսկ Ուդայապուր շրջանում՝ Նեպալի արևելքում, մեկ մարդ զոհվել է ջրհեղեղից։ Իշխանությունների տվյալներով՝ 11 մարդու քշել-տարել է ջրի հոսանքը և նրանք համարվում են անհետ կորած։
Իշխանությունների հայտարարության համաձայն, մի քանի մայրուղիներ փակվել են սողանքների պատճառով և քանդվել են ջրհեղեղների հետևանքով, ինչի արդյունքում հարյուրավոր ուղևորներ մնացել են ճանապարհին։
Նեպալի հարավարևելքում Կոշի գետի ջրի մակարդակը կրկնակի գերազանցել է վտանգի սահմանը։ Այդ գետը գրեթե ամեն տարի մահաբեր ջրհեղեղներ է առաջացնում Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել