Նեպալում չեղարկվել է պարետային ժամը
Գրանցվել
Գրանցվել
Նեպալում չեղարկվել է պարետային ժամը և զանգվածային հավաքների արգելքը
13 ՍԵՊ 2025 09:31
Նեպալում չեղարկվել է պարետային ժամը և զանգվածային հավաքների արգելքը

Նեպալում չեղարկվել է պարետային ժամը և զանգվածային հավաքների արգելքը

13 ՍԵՊ 2025 09:31
Նեպալի իշխանությունները սեպտեմբերի 13-ի առավոտյան չեղարկել են պարետային ժամը և զանգվածային հավաքների անցկացման արգելքը, որոնք գործում էին երկրում անցած շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Himalayan Times թերթը:
Սեպտեմբերի 9-ից Նեպալի բանակը պարբերաբար հրապարակում էր սահմանափակումների մասին ծանուցումներ, սակայն սեպտեմբերի 13-ին նման հայտարարություններ չեն եղել ոչ զինվորականներից, ոչ էլ տեղական վարչակազմից: Կատմանդուում կյանքը սկսել է վերադառնալ բնականոն հուն: Վերսկսվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Նմանատիպ սահմանափակումները հանվել են նաև երկրի այլ շրջաններում:
Ավելի վաղ, սեպտեմբերի 12-ին Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկին երդում է տվել որպես Նեպալի ժամանակավոր կառավարության ղեկավար՝ զանգվածային բողոքի ակցիաներից հետո, որոնք հանգեցրել են Նեպալի նախկին վարչապետ Շարմա Օլիի հրաժարականին: Նոր կառավարության կազմը կհայտարարվի առաջիկա օրերին: Ըստ Nepal News պորտալի՝ Նեպալի խորհրդարանը ցրվել է, Կարկին առաջարկել է մարտին երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնել:
Հիշեցնենք, որ Կատմանդուում և Նեպալի այլ քաղաքներում շաբաթվա սկզբին անկարգություններ են տեղի ունեցել կոռուպցիայի դեմ բողոքի ակցիաներից և սոցիալական ցանցերի արգելքից հետո: Բողոքի ակցիաների հիմնական մասնակիցները եղել են ուսանողները և Gen-Z երիտասարդական շարժման ակտիվիստները:
Բողոքողները հրդեհել են պետական հաստատությունների շենքեր, այդ թվում՝ խորհրդարանը, Գերագույն դատարանը, դատախազությունը, ինչպես նաև հարձակումներ են գործել քաղաքական գործիչների և պաշտոնյաների տների վրա: Զոհվել է ավելի քան 50 մարդ, ավելի քան 1300-ը վիրավորվել են: Երկրում սահմանվել էր պարետային ժամ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել