ԱՄՆ-ն կվերահսկի Ուկրաինայի բուֆերային գոտին․ NBC
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ն կարող է վերահսկել Ուկրաինայի բուֆերային գոտին․ NBC
5 ՍԵՊ 2025 12:24
ԱՄՆ-ն կարող է վերահսկել Ուկրաինայի բուֆերային գոտին․ NBC

ԱՄՆ-ն կարող է վերահսկել Ուկրաինայի բուֆերային գոտին․ NBC

5 ՍԵՊ 2025 12:24
Եթե Մոսկվան և Կիևը խաղաղություն կնքեն, Վաշինգտոնը կարող է ստանձնել առաջատար դեր Ուկրաինայում բուֆերային գոտու մոնիթորինգի գործում։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով չորս աղբյուրների, որոնք ծանոթ են ծրագրին, որը քննարկում են Ուկրաինայի դաշնակիցների ռազմական ներկայացուցիչները, ներառյալ ԱՄՆ-ը:
Այս բուֆերային գոտին կարող է լինել ընդարձակ ապառազմականացված տարածք՝ Ուկրաինայի ներկայիս տարածքում, որի սահմանները դեռևս որոշված չեն, հայտնում է հեռուստաալիքը:
ԱՄՆ-ը կիրականացնի գոտու մոնիթորինգ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, արբանյակներ և հետախուզության այլ միջոցներ, և կհամակարգի իր գործողությունները այլ երկրների հետ:
Բուֆերային գոտում կարող են տեղակայվել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների զորքեր, գրում է NBC News-ը։ Ենթադրվում է, որ դա կարող է լինել Սաուդյան Արաբիայի կամ Բանգլադեշի կոնտինգենտ: Բուֆերային գոտու սահմանները դեռևս որոշված չեն:
Հոդվածում նշվում է, որ նման ծրագիր է մշակվել Պուտինի և Թրամփի՝ Ալյասկայում կայացած հանդիպումից հետո: Ներկայում այն քննարկվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների ռազմական ներկայացուցիչների կողմից:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել