Սերժ Սարգսյանը սպասարկում է օտար օրակարգ
Գրանցվել
Գրանցվել
Նազելի Բաղդասարյան. Սերժ Սարգսյանը սպասարկում է օտար օրակարգ
8 ՆՈՅ 2025 11:31
Նազելի Բաղդասարյան. Սերժ Սարգսյանը սպասարկում է օտար օրակարգ

Նազելի Բաղդասարյան. Սերժ Սարգսյանը սպասարկում է օտար օրակարգ

8 ՆՈՅ 2025 11:31
Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվական գրոհի ձևով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս օրերին, երբ ադրբեջանական կողմն է ակտիվանում տեղեկատվական դաշտում, նպատակը ակնհայտ է․ երբ տեղեկատվական այդ արշավին միանում է օտարազգի կապիտալով ջերմոցներում աճեցված «ոսկե մանուկը», էլի ընկալելի է՝ խոսափող է, արտաբերում է իրեն փոխանցված տեքստը։ Բայց երբ Հայաստանը ղեկավարած անձն ինքն է հանդես գալիս փաստերի հետ չհամընկնող, անտրամաբանական հայտարարություններով ու մանիպուլյացիաներով, անխուսափելիորեն առաջանում են բազմաթիվ հարցեր։

․․․ Այդ թեզերը բազմիցս՝ հիմնավոր և փաստարկված կերպով, ջախջախվել են թե՛ 2018-2020 թթ․ սպառազինության ծավալների, թե՛ բանակի վերափոխման գործընթացների,և թե՛ պաշտպանական ոլորտում արդիականացման ուղղությամբ իրականացված համակարգային քայլերի համադրությամբ։

․․․ Ի դեպ, նախօրեին Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կա՛մ ոչ հեռատեսության արդյունք է, կա՛մ օտար օրակարգի սպասարկում։ Երրորդ տարբերակ պարզապես չկա»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել