Խարդախության նոր սխեմա. ԲՏԱ նախարարի զգուշացումը
Գրանցվել
Գրանցվել
ԲՏԱ Նախարարը զգուշացնում է խարդախության նոր սխեմայի մասին
30 ՀՈԿ 2025 13:11
ԲՏԱ Նախարարը զգուշացնում է խարդախության նոր սխեմայի մասին

ԲՏԱ Նախարարը զգուշացնում է խարդախության նոր սխեմայի մասին

30 ՀՈԿ 2025 13:11
Ներկա պահին զեղծարարների մի խումբ խիստ թիրախային կերպով հարձակումներ է իրականացնում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Զեղծարարները լավ նախապատրաստված են. լրջորեն ուսումնասիրում են մարդկանց անձնական, աշխատանքային, սոցիալական կապերը, որից հետո ծանոթ, այս կամ այն մասնագիտական ոլորտում ճանաչում ունեցող մարդու անունով ստեղծված կեղծ օգտատիրոջ միջոցով (WhatsApp, Viber և այլն) ներկայացնում են կեղծ տվյալներ, թե իբր Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է տվյալ անձով, որից հետո մարդու հետ կապ է հաստատում կեղծ ԱԱԾ աշխատակից, որը, ի դեպ, (հաճախ) ռուսերեն է խոսում։ Վերջում թիրախավորված անձին ամեն կերպ պարտադրում են՝ իր բանկային հաշիվներից գումարները փոխանցի մեկ այլ հաշվի՝ իբր «փրկվելու» համար։ Զգուշացե՛ք, մի՛ տրվեք սադրանքների»,- գրել է նախարարը։
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր ահազանգել՝ նշելով, թե իր անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել տարբեր հարթակներում:
Զուգահեռ, նաև տեղեկատվական անվտանգությն ոլորտի մասնագետներն են վերջին օրերի ընթացքում ակտիվ անդրադառնում նոր մարտահրավերին, կոչ անում զգույշ լինել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել