ՆԱՏՕ-ն կրճատում է զորքերի տեղափոխումը Եվրոպայում
Գրանցվել
Գրանցվել
ՆԱՏՕ-ն նպատակ ունի զորքերի տեղափոխումը Եվրոպայում 45-ից կրճատել մինչև 5 օր
18 ՆՈՅ 2025 12:16
ՆԱՏՕ-ն նպատակ ունի զորքերի տեղափոխումը Եվրոպայում 45-ից կրճատել մինչև 5 օր

ՆԱՏՕ-ն նպատակ ունի զորքերի տեղափոխումը Եվրոպայում 45-ից կրճատել մինչև 5 օր

18 ՆՈՅ 2025 12:16
Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երկրները պատրաստում են ռազմական լոգիստիկայի լայնածավալ բարեփոխում, որի նպատակն է կտրուկ՝ ներկայիս 45 օրից մինչև 5 օր, կրճատել զորքերի տեղափոխման ժամանակը Եվրոպայի արևմտյան նավահանգիստներից դեպի Ռուսաստանի և Ուկրաինայի սահմաններ։ Այդ մասին գրում է Financial Times-ը։
Քաղաքական գործիչներն ու զինվորականները խոստովանում են, որ այսօր բանակի տեղաշարժը դեպի արևելք զգալիորեն խոչընդոտվում է մի շարք խնդիրներով, այդ թվում՝ քանդված կամուրջներով, նեղ թունելներով, երկաթուղային ստանդարտների անհամապատասխանությամբ և բյուրոկրատական քաշքշուկներով, որոնք հատկապես սուր են Գերմանիայում։
Այս լոգիստիկ «նեղ տեղերը» վերացնելու և տեղաշարժն արագացնելու համար Եվրամիությունը սահմանել է շուրջ 500 կրիտիկական նշանակության ենթակառուցվածքային նախագիծ։ Զուգահեռաբար, ՆԱՏՕ-ի անդամ երկրները նախատեսում են ավելացնել պաշտպանական ծախսերը՝ այդ միջոցներն ուղղելով ճանապարհների, կամուրջների և երկաթուղիների արդիականացմանը։
Բարձրաստիճան զինվորականները զգուշացնում են, որ ՆԱՏՕ-ի՝ տասնյակ հազարավոր զինվորների և զրահատեխնիկայի արագ տեղափոխման կարողությունը դառնալու է Ռուսաստանին զսպելու գլխավոր գրավականը։ Այս բարեփոխումը կդիտարկվի նաև որպես Եվրոպայի իրական մարտունակության և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու պատրաստակամության վառ ապացույց։ Փաստացի, սա ոչ միայն տեխնիկական, այլև ռազմավարական նշանակության նախաձեռնություն է, որը կոչված է ամրապնդելու դաշինքի արևելյան թևի անվտանգությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել