Ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը․ 2026-ին այն կանցկացվի Թուրքիայում
25 ՀՈՒՆ 2025 13:36

Ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը․ 2026-ին այն կանցկացվի Թուրքիայում
25 ՀՈՒՆ 2025 13:36
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները և կառավարությունների ղեկավարները Հաագայում կայացած դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի հիմնական կետերն են․
✔️ Անդամ երկրները պարտավորվել են մինչև 2035 թվականը դաշինքի պաշտպանական ծախսերի համար հատկացնել ՀՆԱ-ի 5%-ը։ Դրանից 3,5%-ը՝ հիմնական պաշտպանական կարիքների, 1,5%-ը՝ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության համար։
✔️ «Դաշնակիցները վերահաստատում են իրենց մշտական ինքնիշխան պարտավորությունները՝ աջակցելու Ուկրաինային, որի անվտանգությունը նպաստում է մեր անվտանգությանը, և այդ նպատակով դաշնակիցների պաշտպանական ծախսերի հաշվարկում կներառեն Ուկրաինայի պաշտպանության և նրա պաշտպանական արդյունաբերության համար ուղղակի ներդրումները»։
✔️ ՆԱՏՕ-ի 2026 թվականի գագաթնաժողովը կկայանա Թուրքիայում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել