ՆԱՏՕ-ն զգուշացրել է Ռուսաստանին Էստոնիայի օդային տարածքը խախտելուց հետո
23 ՍԵՊ 2025 11:49

ՆԱՏՕ-ն զգուշացրել է Ռուսաստանին Էստոնիայի օդային տարածքը խախտելուց հետո
23 ՍԵՊ 2025 11:49
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հանդես է եկել աննախադեպ կոշտ հայտարարությամբ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությանը, այն բանից հետո, երբ ռուսական երեք МиГ-31 կործանիչներ խախտել են Էստոնիայի օդային տարածքը։ Դաշինքը զգուշացրել է, որ պատրաստ է կիրառել «բոլոր ռազմական և ոչ ռազմական գործիքները»՝ իր դաշնակիցներին պաշտպանելու համար՝ ուղիղ ակնարկ կատարելով կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառման հնարավորության մասին։
Միջադեպի ընթացքում ՆԱՏՕ-ի օդուժի ինքնաթիռներն անմիջապես օդ են բարձրացել՝ որսալու ռուսական կործանիչները և դուրս են բերել դրանք Էստոնիայի տարածքից։ Սակայն այս միջադեպը դիտարկվում է ոչ թե որպես պատահականություն, այլ Ռուսաստանի կողմից իրականացվող սադրանքների շղթայի մի մաս։
ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ սա եզակի դեպք չէ։ Նմանատիպ խախտումներ վերջին շրջանում արձանագրվել են դաշինքի անդամ և գործընկեր մի շարք այլ երկրների օդային տարածքներում, այդ թվում՝ Ֆինլանդիայում, Լատվիայում, Լիտվայում, Նորվեգիայում և Ռումինիայում։
Դաշինքի հայտարարության առանցքային ուղերձը 5-րդ հոդվածի վերահաստատումն է, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության հիմնաքարը։ «Ռուսաստանը չպետք է կասկածի՝ 5-րդ հոդվածի հանդեպ մեր հանձնառությունն անսասան է», - ասված է հայտարարության մեջ։ Սա նշանակում է, որ դաշինքի անդամներից որևէ մեկի վրա հարձակումը կդիտվի որպես հարձակում բոլորի վրա՝ հանգեցնելով համապատասխան ռազմական պատասխանի։
ՆԱՏՕ-ն նաև հստակեցրել է, որ ռուսական կողմի նման սադրիչ գործողությունները որևէ կերպ չեն ազդի Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վրա։
Այս իրադարձությունների ֆոնին Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) օրենսդրական փոփոխություններ է հաստատել, որոնք թույլ են տալիս բանակին ավելի օպերատիվ կերպով խոցել երկրի օդային տարածքին սպառնացող անօդաչու թռչող սարքերը։ Երևելյան եվրոպայի մի շարք երկրներ ևս հայտարարել են, որ իրենց տարածքում հայտնված ցանկացած օբյեկտ լինելու է թիրախ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել