ՆԱՏՕ-ն սկսում է խոշոր զորավարժություն
Գրանցվել
Գրանցվել
ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություն է սկսում
11 ՀՈԿ 2025 09:23
ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություն է սկսում

ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություն է սկսում

11 ՀՈԿ 2025 09:23
Միջուկային զսպման գործողություններ իրականացնելու համար երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, Նիդերլանդներում մեկնարկում են Հյուսիսատլանտյան դաշինքի ամենամյա զորավարժությունները՝ սակայն առանց իրական զենքի կիրառման: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: ՆԱՏՕ-ի 14 երկրների 71 կործանիչի մասնակցությամբ վարժանքը կտեւի 2 շաբաթ: Ռյուտեն ընդգծել է զորավարժությունների կարևորությունը՝ նշելով, որ դրանք «կօգնեն ապահովել, որ դաշինքի միջուկային զսպման ուժերը մնան հնարավորինս հուսալի, անվտանգ, պաշտպանված և արդյունավետ»:
Նշենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նման զորավարժություններ անցկացնում է ամեն տարի՝ ներգրավելով ինչպես միջուկային, այնպես էլ ոչ միջուկային ՆԱՏՕ-ի անդամ երկրների կործանիչ ավիացիան: ՆԱՏՕ-ի միջուկային քաղաքականության վարչության ղեկավար Ջեյմս Սթոքսը լրագրողներին հայտնել է, որ չնայած Կրեմլից հնչող սուր հռետորաբանությանը, դաշնակիցները «վերջին շրջանում չեն նկատել Ռուսաստանի միջուկային դիրքորոշման որևէ փոփոխություն»: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը զորավարժությունների հիմնական թիրախը չէ, սակայն ՆԱՏՕ-ն շարունակում է հետևել Մոսկվայի ռազմական գործունեությանը, այդ թվում՝ Ուկրաինայում կիրառվող կրկնակի նշանակության հրթիռներին, որոնք կարող են հագեցվել միջուկային մարտագլխիկներով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել