Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ արգելված իրեր չե՞ն հայտնաբերվել
4 ՍԵՊ 2025 08:49

Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ արգելված իրեր չե՞ն հայտնաբերվել
4 ՍԵՊ 2025 08:49
Սեպտեմբերի 3-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված, այս մասին գրում է Tert.am-ը՝ հղում անելով ՆԳՆ-ին։ «Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- նշել են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների՝ գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։ Նշում են, որ միջադեպը եղել է, երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, որում եղել են Մկրտչյանն ու ընկերը, վերջինս, տեսնելով ոստիկաններին, անմիջապես փախուստի է դիմել, իսկ պայուսակում հայտնաբերվել են թմրանյութ և զենք։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել