Ո՞ւմ կմիանան Կարապետյանները՝ քաղաքական պայքարում․ Ն․ Կարապետյանը խոստացավ ասել
8 ՀՈՒԼ 2025 10:52

Ո՞ւմ կմիանան Կարապետյանները՝ քաղաքական պայքարում․ Ն․ Կարապետյանը խոստացավ ասել
8 ՀՈՒԼ 2025 10:52
Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերից այն կողմում լինելը, լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Հարցին՝ արդյոք իրեն կարող են կալանավորել, նա պատասխանեց.
«Կա այդպիսի ինֆորմացիա, ինձ թվում է՝ դեռ ման են գալիս, հնարավոր է՝ ինչ-որ բան գտնեն»։ Նարեկ Կարապետյանը ճեպազրույցի ժամանակ համոզմունք է հայտնել, որ ՀԷՑ-ում սկսված խուզարկությունների շարքի պատճառը նախօրեին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքն է։ Ամեն դեպքում՝ Կարապետյանները չեն պատրաստվում պայքարը դադարեցնել։ Ո՞ւմ կմիանան քաղաքական պայքարում՝ դեռ հստակ չէ։ Նարեկ Կարապետյանը խոստացավ՝ կհայտարարեն ավելի ուշ։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել