Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի պատվիրակությանը
18 ՍԵՊ 2025 12:02

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի պատվիրակությանը
18 ՍԵՊ 2025 12:02
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և նշել. «Ուրախ եմ Ձեզ ընդունել Հանրապետության նախագահի նստավայրում։ Հուսով եմ, որ այս այցելությունը կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը։
Հայ-չինական հարաբերությունները կարելի է դիտարկել երկու մակարդակով։ Առաջինը՝ մեր ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող կապերն են, որոնք ձևավորել են փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտ, և այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս։ Երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններն են, որոնք սկիզբ են առել 1992 թվականից։
Վերջին օրերին Չինաստանում կայացած բաձր մակարդակի հանդիպումները երկկողմ քաղաքական հարաբերությունները հասցրել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Չինաստանի հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են, և ռազմավարական գործընկերության շրջանակում համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի մեր երկրների համար»։
Սու Հույը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել.
«Նախ և առաջ թույլ տվեք փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույնները Ձեզ։ Մի քանի օրից Հայաստանը նշելու է Անկախության 34-րդ տարեդարձը, և այս առիթով ցանկանում եմ փոխանցել նաև նախագահ Սի Ծինփինի շնորհավորական ուղերձը։ Իմ պատվիրակության անունից ևս ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Ձեր գործընկերներին այս կարևոր տոնի կապակցությամբ»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել