Նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի հետ
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ Նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
16 ՍԵՊ 2025 06:08
ՀՀ Նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

16 ՍԵՊ 2025 06:08
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Օսկար Թաթոսյանին և հոգաբարձուների խորհրդի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին:
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ ընդգծելով դրա նշանակությունը ոչ միայն ամերիկյան, այլև միջազգային հանրությանը Հայաստանի և մեր տարածաշրջանի մասին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու գործում։
Նա կարևորել է նաև համագումարի համահայկական նշանակության խնդիրներով մշտական զբաղվածությունը, որը միտված է հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը և Հայաստանի դերի բարձրացմանը տարածաշրջանում ու միջազգային հարթակներում։
Անդրադառնալով Հայաստանում համագումարի կողմից իրականացվող ծրագրերին՝ Հանրապետության նախագահը կարևորել է դրանց նշանակությունը երկրի զարգացման գործում։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպման կարևորության շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և հարևան երկրների հարաբերություններին, ինչպես նաև ներքաղաքական և ընդհանուր մթնոլորտին վերաբերող հարցեր։ Ամփոփելով հանդիպումը՝ Հանրապետության նախագահը պատասխանել է հյուրերի հարցերին՝ անդրադառնալով ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի տարբեր իրողություններին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել