Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Տարվա լավագույն ուսուցիչներին
4 ՀՈԿ 2025 13:08

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Տարվա լավագույն ուսուցիչներին
4 ՀՈԿ 2025 13:08
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տարվա լավագույնները» մրցույթի 12 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսուցիչներին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախագահին է ներկայացրել մրցույթի ու մրցութային անվանակարգերի վերաբերյալ մանրամասներ: Իր խոսքում նախագահը կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը, որը վկայում է պետական իշխանության կողմից կրթության և այս ոլորտի աշխատողների նկատմամբ ցուցաբերվող առաջնահերթ վերաբերմունքի մասին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին տարիների աշխատանքի համար, շեշտել, որ անգնահատելի է մանկավարժի դերակատարությունը գիտակից, պատասխանատու և ազատ հասարակության կերտման գործում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել